Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, որը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ հիմա մտածում են սննդի պատրաստումը այլ կազմակերպության վերապատվիրակելու մասին, այսինքն դրսում պատրաստվի սնունդը եւ բերվի: Զեյնալյանը նշեց, որ այս գաղափարը շատ դրական է ընկալվել տարբեր հասարակական կազամկերպությունների ու հանրության կողմից:

Նախարարը նշեց, որ ինքնա անձամբ փորձել է ՔԿՀ-ների համար նախատեսված սնունդը, նաեւ պարբերաբար ստուգվում է:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատրաստ եղեք, որ ես մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ եւ սնունդը փորձեմ, որովհետեւ ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»: