Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը շոշափել է հայկական եկեղեցիների կործանման հարցը Ցեղասպանության ժամանակ։

«Այսօր, երբ ողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը, որոշները՝ հոգևորականներով և մարդկանցով լի, սարսափելի Հայոց ցեղասպանության ժամանակ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էվանսը։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր երկուշաբթի երեկոյան։ Կործանվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը պարուրել է հենակառույցը։ Ինչպես տեղեկացրել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահպանվող մասունքները չեն վնասվել։ Արտակարգ դրությունը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ։