Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը։

Համագումարն անցկացվել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի դահլիճում։ Համագումարի մասնակիցները հիմնել են Արցախի Պահպանողական կուսակցությունը, հաստատել նրա ծրագիրը, կանոնադրությունը եւ խորհրդանշանները, ընտրել Խորհուրդ եւ Հսկիչ-ստուգիչ հանձնաժողով։

Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ է ընտրվել Դավիթ Բաբայանը։ «Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել կուսակցության պետական գրանցմանը»,- տեղեկացրել է Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում։