Հայաստանում նախատեսվում է ստեղծել լեռնահանքային ձեռնարկությունների իսկական տերերի բաց գրանցամատյան։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, Ընդերքի շահագործման օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց  առանձին ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունն եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 18-ին, ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ օրինագծերի փաթեթն ուղղված է լեռնահանքային ընկերությունների բոլոր իրական տերերին պարզելուն, անգամ օֆշորներում։ Ընդ որում, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, եթե ավելի վաղ սեփականատեր էին համարվում իրավաբանական անձինք, ապա լրացումների ընդունումից հետո օրենքը կտարածվի նաեւ ֆիզիկական անձանց վրա, ընկերությունները պարտավոր կլինեն բացել բոլոր ազդեցություն ունեցող մարդկանց, այդ թվում օֆշորներում։ «Իսկ եթե իսկական տերերի մասին տեղեկություն չտրամադրվի, ապա ընկերության հանդեպ կարող են կիրառվել պատժամիջոցներ, ընդհուպ մինչեւ լիցենզիայի դադարեցումը կամ չեղարկումը»,- ասել է Բաղրամյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ օրենքը լիարժեք ուժի մեջ կմտնի 2019-ի նոյեմբերից ոչ շուտ, որպեսի հասցնեն ընդունել բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը։

Պաշտոնյան հավաստիացրել է, որ լրացումներն օրինագծում նախատեսված են Հայաստանի միջազգային պարտավորություններով։ «Փոփոխությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա, այդ թվում մի շարք եվրոպական պետությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի»,- ամփոփել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը։