Ես դեմ եմ այն բառապաշարին, որն իր ելույթներում օգտագործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկանան, որ նրանց ամենափոքր թերությունները լուրջ արձագանք են առաջացնում  հասարակությունում:

«Պետական գործիչների կողմից այն բառապաշարի կիրառումը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, այդ թվում խորհրդարանի ամբիոնից, անընդունելի է», - նշեց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ շփման նման ազատ ոճը հետագայում հասարակությունում ուժի կիրառման է վերածվում: