Պետական վերահսկողության ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը, դրանք են Արմավիր եւ Էջմիածին ջրօգտագործողները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է ավելի քան 1մլրդ դրամի խախտումներ: Կատարվել են  2014-2018թթ. գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամ գումար»,- ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ մնացած աշխատանքները շարունակվում են «ավելի լավ որակով ու թափով»: