ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ ժամանեց կառավարություն: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարցին, թե ինչ խնդրով է եկել, ով է հրավիրել, նա հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կառավարություն է եկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ, ով ժամանակին իր թիկնազորի պետն էր: