2018 թվականին 438 մլրդ դրամի հարկ ավելի պակաս է հավաքվել, քան մեր հաշվարկներն էին ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով ստվերային տնտեսության չափերին:

Վարչապետը ճշտող հարց տվեց. «Այսինքն 2018-ին բյուջեի եկամտային մասը պետք է 438 մլրդ դրամով ավելին լիներ, քան է՞»:

Ջանջուղազյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Այստեղ միանշանակ չէ, որ միայն վարչարարության խնդիր է: Կարող է ուղղակի կարգավորումներն այնպիսին են, որ հարմարավետ միջավայր է ընտրում տնտեսվարողը եւ դա հնարավորություն է տալիս օրենքը չխախտելով պակաս վճարել»: