Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը քննադատել է Financial Times-ին եւ մյուս արեւմտյան լրատվամիջոցներին՝ նրանց մեղադրելով նրանում, որ նրանք ստում են, որ թուրքական տնտեսությունը փլուզման եզրին է, հաղորդում է AP-ն:

Financial Times-ը հաղորդել է, որ Թուրքիայի ԿԲ-ն իր արժութային ռեզերվները լրացրել է կարճաժամկետ փոխառություններով, ինչը հանգեցրել է այն մտավախություններին, որ Թուրքիան արժութային ճգնաժամի դեպքում չի կարողանա պաշտպանել իրեն:

Հրապարակումից հետո թուրքական լիրան դոլարի համեմատ 2 տոկոսով թուլացել է:

Էրդողանը պնդել է, որ Թուրքիան «ուժեղ» տնտեսություն ունի: Նրա խոսքով՝ Թուրքիայի վրա հարձակվում են, որովհետեւ նա դեմ է հանդես գալիս անարդարությանը, այդ թվում փախստականների նկատմամբ:

 «О, Financial Times: Ի՞նչ գիտեք դուք Թուրքիայի մասին, որը 4 մլն փախստականների է ընդունում: Որքա՞ն փախստական կա ձեր երկրում» - ասել է նա: