Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։

Թեհրանում անցկացված արարողության ժամանակ, որին ներկա է եղել նախագահ Հասան Ռուհանին, Kowsar-ը ներկայացրել է իր ունակությունները։

Կատարելագործված իրանական կործանիչը ընդունակ է տանել տարատեսակ զենքեր եւ օգտագործվում է օդային աջակցության կարճ առաքելությունների համար։

Շքերթի ընթացքում ներկայացվել է նաեւ ռուսական ՀՕՊ Ս-300 համակարգը, ինչպես նաեւ կառավարման եւ վերահսկման տարատեսակ համակարգեր, ռադարներ, հրթիռներ եւ արձակման սարքեր, տանկեր, զրահատեխնիկա, անօդաչու սարքեր, հրետանային սարքավորումներ եւ վերգետնյա ռազմական զենք։