Ապրիլի 18-ին, ժամը 00.30-ին, ոստիկանություն է ահազանգել մի տղամարդ եւ հայտնել, որ կինը զանգել է իրեն եւ ասել, որ իրենց տանը գողեր կան:

Ձեռնարկված օպերատիվ-հետխուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ահազանգած տղամարդու տնից բերման են ենթարկվել 1998 թ. ծնված Արթուր Ս.-ին, 2002 թ. ծնված Ա. Ռ.-ին եւ 2002 թ. ծնված Լ. Մ.-ին, որոնց մոտից հայտնաբերվել եւ վերցվել է 40.370 դրամ, 3 բանկային քարտ, 2 բրոնզաձույլ ձեռքի ժամացույց, 1 հատ «Կասիս» ձեռքի ժամացույց, 2 ոսկյա շղթա, 1 ոսկյա կախազարդ, 2 ոսկյա մատանի, 1 շիշ «Մարտինի» տեսակի խմիչք, 1 դանակ, 1 կրակայրիչ-ատրճանակ, 1 էլեկտրահարող սարք եւ 1 խաղալիք սպիներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք բնակարան մուտք են գործել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով:

Կատարվում է քննություն: