Ապրիլի 17-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ապրիլի 16-ին, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 210.000 դրամ եւ զեղչի քարտեր:

Ժամը 19.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: