Բանգլադեշում Նուսրաթ Ջահան Ռաֆիի վրա դպրոցում նավթ են լցրել եւ այրել։ Դրանից երկու շաբաթ առաջ նա բողոքել է տնօրենի հետապնդումներից՝ հայտնում է BBC-ն։

Հուսահատ վճռականությունը եւ համարձակությունը, որով նա հանդես է եկել սեռական բռնության դեմ, նրա մահը այրելուց հինգ օր հետո, այս ամենը միավորել է Բանգլադեշի բնակիչներին եւ ուշադրություն հրավիրել այդ հարավասիական պահպանողական երկրում սեռական բռնության զոհերի խոցելիության վրա։

Նուսրաթն ընդամենը 19 տարեկան էր։ Նա ծնունդով Ֆենիից էր, որը գտնվում է Դակկայից հարավ։ Աղջիկը սովորում էր հոգեւոր դպրոցում։

Մարտի 27-ին նա պատմել է, որ դպրոցի տնօրենը հրավիրել է իրեն աշխատասենյակ եւ մի քանի անգամ ձեռք տվել իրեն անթույլատրելի կերպով։ Նուսրաթը փախել է։

Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն, բայց աղջկա անվտանգությունը ապահովելու փոխարեն՝ սպան նկարահանել է նրան բջջային հեռախոսով։

Կադրերում Նուսրաթը լալիս է, երեւում է, որ վախեցած է եւ շփոթված։ Տեսագրությունը սպան փոխանցել է լրատվամիջոցներին, եւ այն արագ տարածվել է սոցցանցերում։

Աղջկա հայտարարությունից հետո տնօրենին ձերբակալել են, սակայն բոլորը մեղադրել են աղջկան եւ պահանջել ազատ արձակել տնօրենին։

Նուսրաթի ընտանիքի անդամները ասել են, թե գիտակցում էին, որ աղջկան վտանգ է սպառնում։