Թալիբների եւ Աֆղանստանի միջեւ խաղաղ բանակցությունները սպառնալիքի տակ են՝ հայտնում է AP-ը։

Ապրիլի 19-ին Քաթարում պետք է կայանան բանակցություններ՝ աֆղանական թալիբների եւ պաշտոնատար անձանց միջեւ։ Սա առաջին կարեւոր քայլն է Աֆղանստանում ձգձգվող պատերազմի դադարեցման ճանապարհին։ Նշենք, որ թալիբները հրաժարվում էին բանակցել երկրի կառավարության ներկայացուցիչների հետ՝ նրանց համարելով ԱՄՆ-ի խամաճիկներ։ Այս ընթացքում բանակցություններն ընթանում էին թալիբների եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ։

Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բանակցությունների հարցում խնդիր էր առաջացել, երբ նախագահ Աշրաֆ Հանին հանդես էր եկել Քաթարի կառավարության կողմից հայտարարված մասնակիցների ցուցակի դեմ։ 243 հոգուց բաղկացած ցուցակը Քաթարը ներկայացրել էր հինգշաբթի օրը։