Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտել է Բրունեյին՝ հետադիմական իսլամական օրենքների համար, որոնք մահապատիժ են նախատեսում միասեռ սեքսի եւ ամուսնական դավաճանության համար՝ հայտնում է AP-ը։

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը «վճռականորեն դատապարտում է Շարիաթական քրեական հետադիմական օրենսգրքի ուժի մեջ մտնելը եւ հաստատակամորեն կոչ է անում Բրունեյի իշխանություններին անհապաղ չեղարկել դրանք»։

Օրենսդիրները նաեւ կոչ են արել ԵՄ-ին դիտարկել բաժնետոմսերի սառեցումը եւ Հարավարեւելյան Ասիայի երկիր վիզայի արգելքը, ինչպես նաեւ ներառել «սեւ ցուցակում» ինը հյուրանոցները, որոնք պատկանեւմ են Բրունեյի ներդրումային գործակալությանը։ Դրանց թվում են The Dorchester-ը՝ Լոնդոնում, եւ The Beverley Hills-ը՝ Լոս Անջելեսում։