Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայի իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մտքեր են փոխանակել Լիբիայում ընթացիկ իրավիճակի մասին, մտահոգություն են հայտնել Տրիպոլիում զինված խմբավորումների անընդհատ բախումների հետ կապված իրավիճակի լուրջ սրման վերաբերյալ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։

Հաստատվել է ռազմական գործողությունների դադարեցմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով նպաստելու պատրաստակամությունը։

Նախարարները քննարկել են բարձր մակարդակով Աստանայի ձեւաչափով հերթական հանդիպման նախապատրաստման ընթացքը ։

Քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք գործնական թեմաներ, այդ թվում՝ ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած Ռուս-թուրքական խորհրդի նիստի արդյունքների համատեքստում։