Դուբայը ներկայացրել է իր վերջին մեգանախագիծը. մարզադաշտ՝ գերշքեղ խանութների եւ ռեստորանների ամենակենտրոնում, հաղորդում է AP-ն:

Մարզադաշտը, որտեղ անցկացվելու են սպորտային միջոցառումներ եւ համերգներ,  գտնվում է City Walk անվանումով առեւտրի կենտրոնում, որը մշակվել է Meraas-ի՝ Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումին պատկանող ընկերության կողմից:

Սա ընդամենը բազմաթիվ նախագծերից մեկն է, որը էմիրությունները գործարկում է հաջորդ տարի Դուբայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսի նախաշեմին՝ չնայած տնտեսական անկմանը եւ մտավախություններին, որ առաջարկի ավելցուկը նվազեցնում է անշարժ գույքի գները:

Դուբայի խոշոր կառուցապատողների՝ Meraas, Emaar ե Nakheel ընկերությունների ծրագրերում նոր քաղաքների, թաղամասերի, առեւտրի կենտրոնների, երկնաքերերի եւ ֆանտաստիկ հայեցակարգերի կառուցումներ են, ինչպիսիք են առաստաղից մինչեւ հատակ ապակե սենյակներով լողացող տները՝ սուզված առափնյա ջրերի մեջ: