Վրաստանից ապրանքներ էին ներմուծում Հայաստան, մենք էլ ցույց ենք տվել, որ կարող ենք մինուս գնալ, բայց մենք էլ ձեր շուկան կփչացնենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ «Արարատցեմենտը» շատ ավելի էժան գնով ցեմենտ է վաճառում Վրաստանում:

«Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մի տարի էլ մինուս գնալ: Հո դռները չե՞նք փակելու: Ամեն մեկն ուզում է իր բիզնեսը զարգացնել: Հիմա Պարսկաստանը ներս է մտել: Մարդկանց հարցրեք՝ իրանական ցեմենտը էժա՞ն է: Մեզ մոտ գազն ու հոսանքը թանկ է: Թող գազի ու հոսանքի համար դոտացիա տան, մենք էլ սարքենք 30 հազար, անգամ 25 հազար դրամ»,-ասաց նա: