Երբեմնի գոյություն ունեցող Անդերում Վարի կայսրությունը բավականին կայուն պետություն էր շնորհիվ «գարեջրի փառատոների», որոնք պարբերաբար կազմակերպվում էին տեղի էլիտայի կողմից քաղաքական եւ ժամանցային նպատակներով: Այդ եզրահանգմանն են եկել գիտնականները, որոնք եփել են գարեջուր հին բաղադրատոմսով, որը մնացել էր Վարիի բնակիչներից, հաղորդում է Sustainability պարբերականը:

Չիչա անունով գարեջուր հիշեցնող ըմպելիքը, որը գարեջրի փառատոների հիմքն էր, պատրաստվում էր շատ մեծ քանակով եւ, ընդ որում, անընդհատ ավելացվում էր: Գիտնականները համոզված են, որ հատկապես Վարիի էլիտայի՝ գարեջրով անդադար մատակարարումն էր թույլ տվել հնագույն պետությանը գոյատեւել 500 տարի առանց էական ռազմական հակամարտությունների:

«Գարեջրի փառատոները, որոնք պարբերաբար կազմակերպվում էին պետության ներսում, կարեւոր որոշումների կայացման վայրն էին: Որոշումների ամրությունը պայմանավորված էր ծիսական անոթներից չիչայի համատեղ օգտագործմամբ: Ե′ւ ոգելից խմիչքի, ե′ւ դրա անոթի հասանելիությունը երկու առանցքային գործոններն էին, որոնց հիմքում ընկած էր պետության երկարատեւ կայունությունը»,-պատմում է ԱՄՆ-ի Բնական գիտությունների Ֆիլդովյան թանգարանի աշխատակից Ռայն Ուիլյամսը:

Հետազոտողները վերլուծել են գարեջրի նստվածքը, որը հայտնաբերվել էր Վարի կայսրության գարեջրի «գործարաններից» մեկում, եւ որոշել ընպելիքի բաղադրությունը. չիչիի հիմնական բաղադրիչներն են եգիպտացորենը, կինոա մրգերը, վայրի ելակն ու պերուական պղպեղը: Բոլոր այդ բույսերը բավականին հասանելի էին, ուստի ընպելիքը պատրաստելու որեւէ խնդիր չկար:

«Ոգելից խմիչքների օգտագործմամբ զանգվածային միջոցառումները պետությունն ամրապնդելու եւ էլիտայի ու հասարակ ժողովրդի միասնության պարզ միջոցն էր: Իսկ փառատոներ անցկացնելու հնարավորությունն ուղղակիորեն կապված էր գարեջրի հասանելիության հետ»,-նշել է Ուիլյամսը, հաղորդում է Planet-today-ը: