Չիկագոյի ոստիկանությունը հարցաքննում է տասնյակ մարդկանց դարի առեւանգման առնչությամբ, հաղորդում է USA.one-ը:

Լյուքս եւ պրեմիում դասի շուրջ 100 ավտոմեքենա առեւանգվել է Share Now վարձույթի ծառայության պարկից: Անհետացած մեքենաների մեծամասնությունը՝ Mercedes-Benz-ի տարբեր մոդելներն են: Չորեքշաբթի երեկոյան Share Now ավտոմեքենաների վարձույթի Չիկագոյի ծառայությունը հայտարարել է աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու եւ պարկից հայրուրավոր ավտոմեքենաների անհետացման մասին:

Ենթադրվում է, որ հանցագործներն օգտագործել են բջջային հավելված ավտոմեքենաներն առեւանգելու համար, չնայած ընկերության ներկայացուցիչ Մայք Սիլվերմանը պնդում է, որ Share Now ծառայությունը չեն կոտրել, եւ հաճախորդների անձնական տեղեկատվությունը չի վտանգվել:

Իրավապահ մարմինները հույս ունեն, որ առեւանգված ավտոմեքենաների գոնե կեսը դեռեւս գտնվում է Չիկագոյի շրջանում, հայտարարել է Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչ Լուիս Ահոսթինին: Նրա խոսքերով՝ հարցաքննվում է ավելի քան տասնյակ մարդ, իսկ Share Now ավտոմեքենաներից մի քանիսը ներկայումս հետ են վերցվել դրանք վարձակալած անձանցից: CBS Chicago-ն հայտնել է, որ բերման է ենթարկվել 12 մարդ: