Ապրիլի 18-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արա Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին, Կորյունի փողոցում գտնվող գեղեցկության սրահի բազմոցից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 32.000 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ժամը 12.30-ին տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: