Ապրիլի 19-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 17:05-ին:
Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: