Ապրիլի 18-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բացել են իրենց տան դուռը և գումար գողացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բացելով՝ հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 47.000-50.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ահազանգող քաղաքացու 22-ամյա եղբայրը Հենրիկ Բ.-ն, որը ժամը 14.15-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: