Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում, տեղեկատվության նախարարության կողքին, պայթյուն է որոտացել, հնչել են կրակոցներ, տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 11.40-ին։

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի քարտուղար Նասրաթ Ռահիմին, հարձակվողներով զբաղվում է Աֆղանստանի անվտանգության ծառայությունը։

Պատահածի պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել, բայց պայթյունի եւ հրաձգության կազմակերպման մեջ կասկածվում է «Թալիբան» խմբավորումը։