Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններն անհնար են։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝  ուղեգծի փոփոխության համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ եւ այլընտրանքներ փնտրել։ «Ակնհայտ է, որ Հայաստանի վրա ռուսական գազը թանկ է նստում, քան Եվրոպայում, բայց անմիջապես հրաժարվել մենք չենք կարող։ Պետք է ստեղծել այլընտրանքներ։ Անվտանգության հարցեր կան։ Ես ինքս չեմ վստահում ռուսական ներկայությանը։ Բայց այստեղ էլ պետք է այլընտրանքներ ստեղծել»,- ասել է Պապյանը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ արեւմտամետ ուղեգծի կողմնակից է եւ հանդես է եկել ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման օգտին։ Այս համատեքստում Պապյանը նկատել է, որ վարչապետ Փաշինյանն էլ նախկինում եվրոպամետ հայացքներ էր կրում։