Հայաստանի կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչ է տեղի ունենում ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ մշտապես ասվել է, որ նման հարցերը պետք է դիտարկվեն համաժողովրդական քննարկմամբ։ «Բայց մենք տարբեր աղբյուրներից ստանում ենք ահազանգեր բացասական զարգացման մասին։ Սեղանին է «Լավրովի պլանը», որը նախատեսում է 5 շրջանների հանձնում եւ փախստականների վերադարձ, իսկ մնացածը հետո կտեսնենք։ Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող ամեն բան իմանալ մեր կառավարությունից։ Թող նա ասի, որ ոչ մի նման բան չկա։ Որ հարցը չի քննարկվել կամ՝ ոչ այդ տեսանկյունով։ Արցախյան հարցը կարեւորագույնն է, եթե այնտեղ պարտվենք, մնացած ամեն ինչ արդեն կարեւոր չէ։ Մենք կորցնում ենք երկիրը»,- նախազգուշացրել է քաղաքագետը։