«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի պատճառով Իջեւան քաղաքը եւ հարակից բնակավայրերը զրկված են Հեռուստատեսային եւ ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ  են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ: