Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքի բնակիչներն իրենց բակում քնած լեռնային առյուծ են գտել եւ զանգահարել ոստիկանություն, տեղեկացնում է UPI-ն։

Փասադենայի ոստիկանությունում տեղեկացրել են, որ կատվառյուծը փախել է Լոս Անջելեսի ազգային արգելոցից։

Երբ ոստիկանները եկել են նշված վայր, հայտնաբերել են ծառի տակ քնած կատվառյուծին։ Բնակիչները տեսանկարահանել են քնած կենդանուն։

Նրան հանգստացնող դեղամիջոց են ներարկել եւ տարել անասնաբույժի մոտ։

Տեղի ոստիկանության լեյտենանտ Մաքս Դելսթայնի խոսքով՝ լեռնային առյուծները բավական հազվադեպ են իջնում մարդկանց մոտ։