Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքի տակ ապրող մեղուներ բռնկված խոշոր հրդեհի հետևանքով չեն վնասվել: Այս մասին հայտնում է BBC News–ը։

Նշվում է, որ  կրակը չի հասել փեթակներին, քանի որ դրանք գտնվում էին շինության առաջին հարկի ցածր տանիքում՝ կրակի օջախից  բավականին հեռու։

Սուրբ Աստվածամոր տաճարի տանիքներից մեկում երկար տարիներ մեղուներ են բնակվում՝ երեք փեթակ, որից յուրաքանչյուրում 60 հազար մեղու կա, ընդհանուր առմամբ` մոտ 180 հազար մեղու: