Լիբիայի մայրաքաղաք Տրիբոլիում վերջին երկու օրերին մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում զոհվել են խաղաղ բնակիչներ, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի ուշ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, ոևր վիրավորների թիվը հասել է 1066-ի:

Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարը ապրիլի 4-ին հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի ուղղությամբ՝ «քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար»: Նրա ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել գարյան եւ Սուրման քաղաքներում, որոնք Տրիպոլիից հարավ են գտնվում:

Բացի այդ, Խաֆթարի ուժերի հարվածել են Տրիպոլիի միակ գործող օդանավակայանին, որի հետեւանքով բոլոր չվերթները չեղարկվել են:

Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիայի ազգային բանակի դեմ «Ցասումի հրաբուխ» ռազմական գործողություն սկսելու մասին: