Արագածոտնի մարզում, ապրիլի 18-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 95 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդվարդ Մ.-ի վարած Mercedes E 220 մակնիշի 35 RR 599 համարանիշի եւ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 35 FM 877 համարանիշի ավտոմեքենաները;

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Էդվարդ Մ.-ն եւ Արթուր Հ.-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Օվսաննա Ա.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արագածի հիվանդանոցի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել։

Վարորդները ճանապարհային ոստիկաններին հայտնել են, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի խորը փոսերն են եղել։