Ֆրանսիացի քննիչները կարողացել են գտնել Փարիզի աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի օջախը՝ հայտնում է CNN-ը։

Նրանց եզրակացություններով, հրդեհը բռնկվել է տաճարի կենտրոնական մասում, սրածայր աշտարակի հիմքի մոտ։

Իրավապահները հատուկ ուշադրություն են դարձրել հակահրդեհային ազդանշանի աշխատանքին, որը, նրանց կարծիքով, ճիշտ չի աշխատել։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր հանրահայտ տաճարում ապրիլի 15-ի երեկոյան մեծ հրդեհ էր բռնկվել։ Դրա հետեւանքով փլուզվել էին տաճարի սրածայր աշտարակը, տանիքը, հիմնական կոնստրուկցիաները։ Բացի այդ, պարզվել էր, որ Փարիզը հակահրդեհային ինքնաթիռներ չունի։ Պատմական կառույցում հրդեհի մարմանը մասնակցում էին 400 հրշեջներ։