Շիրակի մարզի Ողջի համայնքում ապրիլի 18-ին, 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հաղորդում է tsayg-ը:

Սողոմոնյաններին պատկանող անասնագոմում մայրը գտել է ավագ որդու՝ 39-ամյա Մանվել Սողոմոնյանի դին՝ կախված վիճակում: Մանվելը հեռախոսազանգ էր ստացել ու դուրս եկել բակ: Րոպեներ անց արդեն մայրը որդուն գտել է կախված վիճակում:

Ըստ մորեղբոր, Մանվելը հանգիստ բնավորություն ուներ: Երկուսն էլ նոր էին վերադարձել արտերկրյա աշխատանքից, Մանվելն էլ սկսել էր գյուղատնտեսական աշխատաքով զբաղվել: Դեպքից ժամեր առաջ են միմյանց հետ զրուցել: Ինքնասպանության մասին մտադրություն չի ունեցել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Գյուղապետ Նորայր Մկրտչյանըի ներկայացմամբ, դեպքից առաջ երիտասարդը զանգահարել է կնոջը, որը դարձ էր գնացել հայրական տուն ու ասել նրան, որ եթե չվերադառնա, ինքն ինքնասպանություն կգործի. Այդ մասին Մանվելի կնոջ քույրը պատմել է թաղային ոստիկանին՝ նշելով, որ զանգահարել է Մանվելի եղբորը և ասել, որ երկուսով գան՝ խոսելու բան ունի: Դրանից մի քանի րոպե հետո քրոջ ամուսնու եղբայրը զանգել ու ասել է, որ Մանվելը կախվել է:

Նրանք երկու ամիս առաջ էին ամուսնացել: