Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների:

Ողջունելով հյուրերին՝ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեեւ կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:

Վալերի Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ եւ անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգեւատրեց պատվոգրերով:

ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգեւատրվածներին՝ հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է: