Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 18-ին, ժամը 23.00-ից 00.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է Մերձավան գյուղի տներից մեկի երկրորդ հարկի մուտքի դուռը, ներս մտել, սակայն իր կամքից անկախ հանգամաքներում հացագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի:

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը, ժամը 08.55-ին, Մերձավան գյուղից ոստիկանության բաժին են բերման ենթարկել 16-ամյա Սամվել Հ․-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք։

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: