Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 19.20-ին, Զոլաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն հրացան եւ նույն տրամաչափի 2 փամփուշտ։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: