«Բուլղարական վերածննդի այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչները Եվրախորհրդարանում ընտրվելու դեպքում տրամադրված են պայքարել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին շաբաթ օրը Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի «Պատժամիջոցային աշխարհ։ Գլոբալ մարտահրավերներ» նիստում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Լյուբոմիրա Գանչեւան։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ճիշտ չեն բարոյական առումով։ Շուտով կկայանան եվրոպական ընտրությունները։ Ես վստահ եմ, որ մեր կուսակցության անդամները կմտնեն խորհրդարան եւ հանդես կգան պատժամիջոցների դեմ»,- ասել է նա։

«Մենք պետք է դադարեցնենք երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը Եվրոպային տանում է դեպի կրկնվող ագրեսիայի պարույրի մեջ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Յալթայի միջազգային տնտեսական V համաժողովն անցկացվում է ապրիլի 17-20-ը։ Դրա գլխավոր թեման է․ «Աշխարհը, Ռուսաստանը, Ղրիմը․ նոր համաշխարհային իրականություն