Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակամուտ գյուղի կանգառից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել առանց հաշվառման հասցեի, 1958թ. ծնված Սամվել Ա-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել են գործիքներ, կենցաղային ապրանքներ ու հագուստ:

Պարզվել է` Սամվել Ա-ն ապրիլի 18-ի, ժամը 13.00-ի սահմաններում, նշված իրերը գողացել է Շիրակամուտ գյուղի տնակներից մեկից: Գողոնը վերցվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: