Երկու 13-ամյա դեռահասներ վնաս են կրել շաբաթ առավոտյան տեղի ունեցած հրաձգությունից, որը Ռասպլետինի փողոցում իրականացրել է մի հարբած տղամարդ՝ հայտնում է «ՄԿ»-ն։

Ինչպես նշում է գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14։30-ին։

Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տրավմատիկ զենքից կրակել է բակում աղմկող դեռահասներին 13-ամյա Կիրիլը ծնկի վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է բուժօգնությունից։ Նրա հասակակից Միխայիլը գլխից է վիրավոր։ Նա հոսպիտալացվել է։