ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու եւ դեպքի Տավուշ ճանապարհ ընկնելու։

«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»,- իր խոսքն այսպես սկսեց Վալերի Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի արդեն իսկ սահման մեկնած ու վերադարձած բոլոր հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաեւ սահմանում ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը եւս դիրքերն անառիկ է պահելու։ «Ձեր օրինակը վարակիչ է։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք»,-ընդգծեց Վալերի Oսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց Հայաստանի ոստիկանության հոգեւոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։

Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։

Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները, վերադարձան իրենց առջեւ դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ բարձր պատրաստականությամբ կատարած սահմանապահ-ոստիկանները արժանացան պարգեւների։ Նրանց թվում էր նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված ծառայողը։ Նրա պարգեւը հանձնեց ՀՀ ոստիկանության պետը։

Նրանց լավագույն եւ ոգեղեն պարգեւը հայեւենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է։