Երկու դեռահասներ Հյուսիսային Իռլանդիայում կալանավորվել են լրագրողուհի Լիրա Մակիի սպանության կասկածանքով՝ հայտնում է BBC News-ը։

Կասկածյալները 18 եւ 19 տարեկան տղաներ են։

BBC News-ը հայտնում է, որ 29-ամյա Լիրա Մակին գնդակահարվել է հինգշաբթի երեկոյան, երբ հետեւելիս է եղել Լոնդոնդերի կոմսությունում տեղի ունեցող անկարգություններին։

Անկարգությունները սկսվել էին այլախոհական հանրապետական գործունեությունը հետաքննող ոստիկանների շրջայցերից հետո։ Մակին մյուս լրագրողների հետ կանգնած է եղել ոստիկանական ավտոմեքենայի կողքին, երբ նրան գնդակահարել են։

CCTV հեռուստաալիքը տարածել է լրագրողուհու կյանքի վերջին վայրկյանների տեսագրությունը եւ ենթադրյալ կրակողի լուսանկարը։

Ոստիկանությունում հայտարարել են, որ հանցագործը կրակել է ոստիկանական սպաների ուղղությամբ։