Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մի գիշերվա ընթացքում մահացու տրորել է հինգ մարդու՝ հայտնում է Hindu-ն։

Սկզբում կենդանին Սանդհա գյուղում հարձակվել է երեք մարդուց բաղկացած ընտանիքի վրա, որոնք քնած են եղել իրենց տան պատշգամբում։ Նրանք բոլորը տեղում մահացել են։ Այնուհետեւ փիղը մահացու տրորել է այդ գյուղի եւս մեկ բնակչուհու։

Մեկ ժամ անց Սանդհիից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Սանտխապատ գյուղում նույն փիղը սպանել է հինգերորդ մարդուն, որի անձը դեռեւս չի պարզվել։

Նշվում է, որ փղերի հարձակումը մարդկանց վրա մեծ խնդիր է Օրիսա նահանգում։ Վայրի բնության միության տվյալներով՝ վերջին ինը տարվա ընթացքում փղերի հարձակման հետեւանքով զոհվել է 661 մարդ։