Հյուսիսային Կարոլինայում ընտանիքի հետ լողափ գնացած միջին դպրոցի աշակերտուհին հայտնաբերել է ոչ սովորական եւ բավական վայրի իր՝ շնաձկան անհետացած տեսակի՝ մեգալոդոնի ատամ։ Այդ կենդանին ապրել է 3 մլն տարի առաջ՝ հայտնում է UPI-ը։

«Ես նայեցի եւ տեսա ավազի մեջ խրված ինչ-որ բան։ Ես փորում ու փորում էի, դա մեծ ատամ էր։ Հետո ես վերցրեցի այն եւ կանչեցի մայրիկիս»,- WECT-TV հեռուստաալիքին պատմել է պատանի Էվերի Ֆոտը։

Աղջիկը եւ նրա ընտանիքի անդամները վաղուց էին մրցում, թե իրենցից ով շնաձկան ատամ կգտնի։ Նրա քույրերը գտել են մի քանի ատամներ, այդ թվում՝ խոշոր ատամներ, սակայն դրանցից ոչ մեկն իր չափերով չէր հասնի մեգալոդոնի ատամին։