Տավուշի մարզում, ապրիլի 19-ին, ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հ.-ի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի բնակիչ 70-ամյա Գենադի Ա.-ի վարած ՎԱԶ-21013 մակնիշի 58 ԼՕ 522 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գենադի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: