Գողության մեղադրանքով 10 տարի հետախուզման մեջ գտնվող Ֆրանսիզ Ռ-ն հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան․ այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ապրիլի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները, համատեղ, Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի՝ Ֆրանսիզ Ռ-ին։

Նա 2009թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: