Շրի Լանկայում որոտացել է թվով ութերորդ պայթյունը: Ինչպես հաղորդում է News First-ը, պայթյունը տեղի է ունեցել Դեմաթագոդեում՝ բնակելի համալիրում:

Մինչ այդ եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել կենդանաբանական այգու հարեւանությամբ Topical Inn հյուրատանը, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ:

Ամբողջ երկրում հայտարարվել է պարետային ժամ այսօր երեկոյան 6-ից մինչեւ առավոտյան 6-ը: Ապրիլի 22-ը եւ 23-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր:

Մինչդեռ համացանցում հրապարակվել է եկեղեցիներից մեկում պայթյունի տեսանյութը: