Համացանցում հայտնվել են նոր iPhone-ի մակետները, որոնք վաճառքի կհանվեն արդեն ընթացիկ տարում: Դրանք իր թվիթերյան էջում հրապարակել է ինսայդեր Բենջամին Հեքսինը, գրում է «Իզվեստիյա»-ն:

Լուսանկարներում ներկայացված են iPhone XI-ը եւ iPhone XI Max-ը՝ հետեւի պանելի վրա եռակի տեսախցիկով: Նկարներից դատելով՝ գաջեթների արտաքին տեսքն աննշան փոփոխությունների կենթարկվի:

Ավելի վաղ ապրիլին ԶԼՄ-ները ներկայացրել էին նոր iPhone-ի բնութագրիչները: Նրանց տվյալներով՝ դիմային տեսախցիկի հզորությունը կավելանա՝ 8-ից դառնալով 12 ՄգՊ: Բացի այդ, այն հատուկ պատիչ կունենա, որը դարձնում է այն անտեսանելի: Փոփոխությունները կառնչվեն նաեւ արտաքին տեսախցիկին, որը կստանա երրորդ օբյեկտիվը լայնաֆորմատ նկարահանման համար: Հայտնի չէ, թե երբ սմարթֆոնը կհանվի վաճառքի: