Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է։ Այս մասին գրառմամբ հայտնել է ֆեյսբուքյան օգտատերերից Սասուն Մանուկյանը․

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել... Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա... 21.04.2019թ.»,- գրել է նա։

NEWS.am–ի հետ զրույցում Սասուն Մանուկյանը նշեց, որ երկու տարի առաջ փլվել էր եկեղեցու տանիքը, այսօր՝ զգալի հատվածը։

Ըստ նրա, տարածքում կար երեք եկեղեցի, որից կանգուն է մնացել այս մեկը, որը վտանգված է։