Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ: Այդ մասին վկայում են ժամը 18:00-ի դրությամբ ՏՍՆ(1+1)-ի պատվերով անցկացրած էքզիթ-փոլի արդյունքները: Պյոտր Պորոշենկոն, ըստ էքզիթ-փոլի տվյալների, հավաքել է ձայների 27.3 տոկոսը: Էքզիթ Փոլը կազմակերպել էին ՏՍՆ-ը, Kantar TNS-ը եւ Info Sapiens-ը, հաղորդում է «112 Ուկրաինան»:

Հարցումն անցկացվել է 600 ընտրատեղամասերում, ընտրանքը կազմել է 20 հազար ռեսպոնդենտ, ընտրանքային սխալի տոկոսը՝ 0.7 տոկոս:

Ժամը 18:00-ի դրությամբ Ազգային էքզիթ-փոլի տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկին հավաքել է ձայների 73.2, իսկ Պյոտր Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:

Նշենք, որ ավանդաբար ժամը 20:00-ին հրապարակվում են էքզիթ-փոլերի նախնական տվյալները, իսկ 20:00-ի դրությամբ վերջնական տվյալները՝ ժամը 22:00-ից հետո: