Շրի Լանկայում 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 262 զոհվածի եւ 452 տուժածի մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին:

Վերջին տեղեկություններով՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: 

Պայթյուններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ: Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ բեռնատարը, որը, հնարավոր է, օգտագործվել է հարձակումների ժամանակ: